Գլուխ 15 · ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 108. Հայաստանի փրկարար ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը
Հոդված 108. Հայաստանի փրկարար ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը
1. Հայաստանի փրկարար ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը փրկարարական ծառայող չի համարվում և աշխատանքի է ընդունվում Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վարձատրության չափերը սահմանում է կառավարությունը: