Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 95. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք վերապահող լրացուցիչ երաշխիքները

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 95. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք վերապահող լրացուցիչ երաշխիքները

1. Որդեգրողները կենսաթոշակի իրավունք ունեն ծնողներին համահավասար, իսկ որդեգրվածները` հարազատ զավակներին համահավասար:

2. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող անչափահասներն այդ իրավունքը պահպանում են նաև որդեգրվելու դեպքում:

3. Խորթ հայրը և խորթ մայրը կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ հոր և մոր հետ համահավասար, եթե զոհված (մահացած) խորթ զավակին պահել և դաստիարակել են առնվազն 5 տարի:

4. Խորթ զավակները կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ զավակներին համահավասար:

5. Զոհված (մահացած) ծառայողի ամուսնուն նշանակված կենսաթոշակը պահպանվում է նաև կենսաթոշակառուի նոր ամուսնության դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։