Գլուխ 14 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 96. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակումը և վճարումը պետական խնամքի տակ գտնվող որբ երեխաներին
Հոդված 96. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակումը և վճարումը պետական խնամքի տակ գտնվող որբ երեխաներին
1. Կերակրողին կորցնելու դեպքում ամբողջովին պետական խնամքի տակ գտնվելու ժամանակամիջոցում որբ երեխաներին վճարվում է նշանակված սոցիալական կենսաթոշակի 50 տոկոսը:
2. Մինչև որբ երեխայի չափահաս դառանալը, վճարվող գումարները փոխանցվում են վերջինիս հաշվին և չեն կարող որևէ մեկի կողմից տնօրինվել: