Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 32. Ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 32. Ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները

1. Հայաստանի փրկարար ծառայության ղեկավար նշանակվում է փրկարարական ծառայության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է փրկարարական ծառայության բարձրագույն կամ վերջին հինգ տարիներին` գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարարական ծառայության գնդապետից ոչ ցածր կոչում:

2. Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին հինգ տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարարական ծառայության գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում:

3. Փրկարարական ծառայության վարչությունների պետերի, գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոնների համար կազմվում է պաշտոնի անձնագիր, որը հաստատում է Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը:

4. Ատեստավորումից հետո փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին երկու տարում զբաղեցրել են փրկարարական ծառայության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ավագ խմբի պաշտոն: Գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

5. Փրկարարական ծառայության ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

6. Փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:

7. Հայաստանի փրկարար ծառայության կամ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած ու ծառայության գործուղված անձինք համարվում են ատեստավորված և նշանակվում են ծառայության միջին խմբից ոչ բարձր պաշտոններում:

8. Փրկարարական ծառայության միջին և ավելի բարձր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է միայն բարձրագույն կրթության առկայության դեպքում:

9. Փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունում սահմանված կարգով անցել են առնվազն եռամսյա ուսումնական փորձաշրջան:

10. Փրկարարական ծառայության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիները: Նման քաղաքացիները պաշտոնի են նշանակվում կառավարության սահմանած կարգով և պայմաններով` Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատություններում եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո:

Եթե նշված քաղաքացիները մինչև պարտադիր զինվորական ծառայության համար սահմանային տարիքի լրանալը կորցնում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը, ապա պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում ընդհանուր հիմունքներով:

11. Վերապատրաստումից հետո նշված քաղաքացիներին պաշտոնի նշանակելիս կարող է շնորհվել փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտի կոչում:

12. Փրկարարական ծառայության անցնող քաղաքացու և Հայաստանի փրկարար ծառայության միջև կնքվում է պայմանագիր` 1-ից 5 տարի ժամկետով, որը ստորագրում է Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:

13. Առաջին անգամ փրկարարական ծառայության անցնող քաղաքացու հետ կնքվող պայմանագիրը ստորագրում է Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը:

14. Պայմանագրի օրինակելի ձևը, կնքելու կարգը սահմանում է Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը:

15. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից` Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի հրամանով:

16. Պայմանագրի գործողությունը դադարում է`

ա) ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում պաշտոնից ազատելու օրը.

բ) ծառայողին կադրերի ռեզերվից հանելու օրը.

գ) ծառայողի զոհվելու (մահանալու), նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու օրը.

դ) ծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու օրը.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու օրը.

զ) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու օրը.

է) դատական կարգով փրկարարական կամ պետական այլ ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու օրը.

ը) օրենքով սահմանված այլ դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։