Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 97. Կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող սոցիալական կենսաթոշակի չափերը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 97. Կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող սոցիալական կենսաթոշակի չափերը

1. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում է հետևյալ չափերով.

ա) յուրաքանչյուր երեխային` կերակրողի դրամական բավարարման 40 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակից.

բ) ծնողներին կորցրած (զոհվածի, մահացածի) զավակներից յուրաքանչյուրին` կերակրողի դրամական բավարարման 60 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 200 տոկոսից.

գ) ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին` կերակրողի դրամական բավարարման 30 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակից:

2. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում և վճարվում է` անկախ այն բանից` կենսաթոշակի իրավունք ունեցող անձը սահմանված կարգով այլ կենսաթոշակներ կամ սոցիալական նպաստներ ստանում է, թե ոչ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։