Գլուխ 13 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 77. Ծառայողների եկամուտները հարկավորելը և կենսաթոշակները վերահաշվարկելը
Հոդված 77. Ծառայողների եկամուտները հարկավորելը և կենսաթոշակները վերահաշվարկելը
1. Ծառայողները, ինչպես նաև ծառայության ժամանակ զոհված (մահացած) ծառայողների ընտանիքների անդամներն օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից` օրենքով սահմանված կարգով և չափերով: Ծառայողներին մատուցված ծառայությունների կամ բնամթերային (ոչ դրամական ձևով) ստացած եկամուտները հարկման առումով չեն ներառվում համախառն եկամտի մեջ և չեն հարկվում եկամտահարկով:
2. Ծառայողների դրամական բավարարման բարձրացման հետ միաժամանակ վերահաշվարկվում են համապատասխան պաշտոններից երկարամյա ծառայության և հաշմանդամության կենսաթոշակի անցած ծառայողների կենսաթոշակների չափերը: