Հոդված 104. Կենսաթոշակի վճարումը
Հոդված 104. Կենսաթոշակի վճարումը
1. Ծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակը վճարվում է ըստ կենսաթոշակառուի մշտական բնակության վայրի: 2. Կենսաթոշակը լիազորագրերով կարող է վճարվել 3 ամիս` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի: 3. Նշանակված, բայց ժամանակին չպահանջված կենսաթոշակի հասանելիք գումարները վճարվում են անցած ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի 3 տարուց:
4. Կենսաթոշակ նշանակող կամ վճարող մարմնի մեղքով ժամանակին չվճարված կենսաթոշակի գումարներն անցած ժամանակահատվածի համար վճարվում են առանց ժամկետի որևէ սահմանափակման:
5. Պետության լրիվ խնամքի տակ գտնվող կենսաթոշակառուներին, ինչպես նաև արտասահման մշտական բնակության մեկնած անձանց կենսաթոշակների վճարումն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: