Հոդված 14. Փրկարարական ծառայության կոչումները
Հոդված 14. Փրկարարական ծառայության կոչումները
1. Փրկարարական ծառայության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.
ա) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ`
- փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ,
- փրկարարական ծառայության գեներալ-մայոր.
բ) փրկարարական ծառայության գլխավոր կոչում`
- փրկարարական ծառայության գնդապետ.
գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`
- փրկարարական ծառայության փոխգնդապետ,
- փրկարարական ծառայության մայոր.
դ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`
- փրկարարական ծառայության կապիտան,
- փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ,
- փրկարարական ծառայության լեյտենանտ,
- փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ.
ե) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`
- փրկարարական ծառայության ավագ ենթասպա,
- փրկարարական ծառայության ենթասպա,
- փրկարարական ծառայության ավագ սերժանտ,
- փրկարարական ծառայության սերժանտ,
- փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ,
- փրկարարական ծառայության շարքային:
2. Փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
3. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին կոչումներ շնորհում է Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը:
4. Փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ շնորհում է Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի լիազորած պաշտոնատար անձը:
5. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, տվյալ կոչումով ծառայելու ժամկետը լրանալուց հետո` ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի: Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունների սովորողներին, ասպիրանտներին կոչումներ շնորհվում են ուսումնառության անցնելուց առաջ զբաղեցրած պաշտոնին համապատասխան:
6. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
7. Փրկարարական ծառայությունը դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը: