Հոդված 5. Հայաստանի փրկարար ծառայության հիմնական խնդիրները
Հոդված 5. Հայաստանի փրկարար ծառայության հիմնական խնդիրները
Հայաստանի փրկարար ծառայության հիմնական խնդիրներն են` ա) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ մարդկանց կյանքի ու առողջության փրկումը, պահպանումը. բ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.
գ) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
դ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգումը, վերահսկումը և այդ հարցերով իրազեկման ապահովումը.
ե) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության բնակչության պաշտպանության ծրագրերի, պլանների մշակումն ու դրանց կատարման ապահովումը.
զ) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը և կուտակումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.
է) բնակչության ուսուցման կազմակերպումը՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով.
ը) պետական հակահրդեհային ծառայության մատուցումը և պետական հրդեհային հսկողության իրականացումը.
թ) արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումը և իրականացումը: