Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 91. Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու պայմանները

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 91. Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու պայմանները

1. Ծառայողներին հաշմանդամության կենսաթոշակ է նշանակվում աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում, եթե հաշմանդամությունն առաջացել է` ա) փրկարարական ծառայության ընթացքում. բ) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, այդ ժամկետից ուշ, սակայն ծառայության ընթացքում ծագած հիվանդության պատճառով:

2. Սույն օրենքի համաձայն` հաշմանդամության կենսաթոշակի իրավունք տվող հաշմանդամության պատճառներն են` փրկարարական ծառայության ընթացքում ստացած վնասվածքները, խեղումները և առաջացած հիվանդությունները:

3. Հաշմանդամության պատճառները, խումբը, հաշմանդամության վրա հասնելու ժամանակը որոշում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինները, որոնք գործում են կառավարության սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։