Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 6. Նախազգուշացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Նախազգուշացումը

1. Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը կայացնում և կիրառում է ոստիկանության իրավասու ծառայողը այն դեպքերում, երբ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը տեղի է ունեցել առաջին անգամ, առկա չէ հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, և անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն: Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը ներառում է բռնության շարունակման կամ կրկնման դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների մասին իրազեկում: Նախազգուշացումը կիրառվում է դեպքի մասին տեղեկանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում: Նախազգուշացում կիրառելու մասին որոշման ձևը սահմանում է ներքին գործերի նախարարը։

2. Նախազգուշացում կիրառելու մասին ոստիկանության իրավասու ծառայողի կայացրած պատճառաբանված որոշման պատճենը ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հանձնվում է ստորագրությամբ` առձեռն: Դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է նրա հաշվառման վայր պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ պատվիրված փոստի միջոցով: Նախազգուշացումն ուժի մեջ է մտնում որոշման կայացման պահից:

3. Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հանձնվելուց կամ դրա բովանդակությունը նրան հեռախոսակապի միջոցով պարզաբանվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ինչպես նաև դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:

4. Նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է Լիազոր մարմին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած՝ ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը: Որոշման պատճենն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով:

5.

(6-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-198-Ն, փոփ., խմբ. 12.04.24 ՀՕ-169-Ն, փոփ., լրաց. 16.04.26 ՀՕ-171-Ն, խմբ. 03.07.26 ՀՕ-298-Ն)

(26.06.23 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 03.07.26 ՀՕ-298-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի փոփոխության մասով գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը` համաձայն նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի)

(հոդվածը 03.07.26 ՀՕ-298-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հուլիսի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։