ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 12 · ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 124. Հայցադիմումը ներկայացվելուց հետո դատարանի կողմից կայացվող որոշումները
Հոդված 124. Հայցադիմումը ներկայացվելուց հետո դատարանի կողմից կայացվող որոշումները
1. Հայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում`
1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.
2) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
3) հայցադիմումը վերադարձնելու մասին: