Հոդված 292. Հեռակա դատաքննություն կիրառելու հիմքերը
Հոդված 292. Հեռակա դատաքննություն կիրառելու հիմքերը
1. Առաջին ատյանի դատարանը հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում` նրանց բոլորի համաձայնությամբ, իրավունք ունի կիրառելու հեռակա դատաքննություն այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել նախնական դատական նիստին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու, գործն իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու մասին միջնորդություն:
2. Գործին մի քանի պատասխանողների մասնակցության դեպքում հեռակա դատաքննություն կարող է կիրառվել նախնական դատական նիստի մասին ծանուցված բոլոր պատասխանողների չներկայանալու և նրանց կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջնորդությունները չներկայացնելու դեպքում:
3. Հայցի առարկայի և (կամ) հիմքի փոփոխությունը թույլատրելու մասին հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում հեռակա դատաքննություն տվյալ դատական նիստում կիրառվել չի կարող:
4. Հեռակա դատաքննություն կիրառվել չի կարող, եթե դատարանը վարույթ է ընդունել պատասխանողի ներկայացրած հակընդդեմ հայցը կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցը: