Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-27-ից մինչև 2019-08-04։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 16 · ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հոդված 173. Նոր պատասխանող ներգրավելը

գործել է մինչև 2019-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 173. Նոր պատասխանող ներգրավելը

1. Հայցվորը, գտնելով, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով, մինչև նախնական դատական նիստի ավարտը կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել այդ անձանց որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ գրավոր միջնորդություն:

2. Նոր պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում՝ այն երեք օրվա ընթացքում ուղարկելով գործին մասնակցող անձանց, այդ թվում նաև՝ նոր պատասխանողին:

3. Նոր պատասխանողին գործին ներգրավելու դեպքում դատարանն իրականացնում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։