Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-27-ից մինչև 2019-08-04։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 159. Գործի վարույթը վերսկսելը

գործել է մինչև 2019-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 159. Գործի վարույթը վերսկսելը

1. Դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:

2. Բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմք` այդ հիմքը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու և համապատասխանաբար գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու նպատակով, կամ երբ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, և գործը վարույթ է ընդունել նոր դատավորը։

3. Սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե`

1) վերադարձվել է Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը, իսկ այն բողոքարկվելու դեպքում դրա վերաբերյալ կայացվել է բողոքը մերժելու մասին որոշում.

2) Սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթը.

3) Սահմանադրական դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.

4) ուժի մեջ է մտել Սահմանադրական դատարանի որոշումը կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:

4. Սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կասեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, հայցվորին փոխարինելու վերաբերյալ միջնորդություն չներկայացվելու դեպքում դատարանը վերսկսում է գործի վարույթը և կայացնում հայցն առանց քննության թողնելու մասին որոշում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։