Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-27-ից մինչև 2019-08-04։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 26. Ընդդատության և ենթակայության մասին վեճերը

գործել է մինչև 2019-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 26. Ընդդատության և ենթակայության մասին վեճերը

1. Գործն ըստ տարածքային ընդդատության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը:

2. Վճռաբեկ դատարանի նախագահը հնգօրյա ժամկետում որոշում է գործի ընդդատությունը։

3. Վճռաբեկ դատարանի նախագահի որոշած դատարանը համարվում է իրավասու դատարան:

4. Սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է նաև վարչական դատարանի կողմից վերահասցեագրված գործի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։