ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 39 · ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 288. Դիմում ներկայացնելը
Հոդված 288. Դիմում ներկայացնելը
1. Եթե հաշտարարության արդյունքով հաշտության համաձայնությունը կնքվել է արտադատական կարգով՝ արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ, ապա հաշտարարության յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հաշտության համաձայնությունը կնքելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմելու իր բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան` կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով: