ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 23 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՊԱՀՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 206. Հայցադիմումը վարույթ ընդունելը և հայցի ապահովումը
Հոդված 206. Հայցադիմումը վարույթ ընդունելը և հայցի ապահովումը
1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է անհապաղ՝ ոչ ուշ, քան այն ներկայացվելու հաջորդ օրը:
2. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ մինչև Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործով վճռի օրինական ուժի մեջ մտնելն արգելում է պատասխանողին փոխել երեխայի բնակության վայրը:
3. Դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է կիրառել հայցի ապահովման այլ միջոցներ: