ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 57 · ԲԵԿԱՆՎԱԾ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 413. Գործի նոր քննության կարգը
Հոդված 413. Գործի նոր քննության կարգը
1. Գործի նոր քննությունը դատարանում իրականացվում է դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով` հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները։
2. Գործի նոր քննության ժամանակ չեն կարող փոփոխվել հայցի առարկան կամ հիմքը, ինչպես նաև չի կարող ներկայացվել հակընդդեմ հայց:
3. Գործի նոր քննության ժամանակ չի կարող ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու մասին գրավոր միջնորդություն, բացառությամբ այն դեպքերի, երբ միջնորդություն ներկայացնողն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ընթացքում իրենից անկախ պատճառներով զրկված է եղել հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը վկայակոչելու հնարավորությունից: