Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-27-ից մինչև 2019-08-04։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 58 · ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 421. Բողոքի ձևը և բովանդակությունը

գործել է մինչև 2019-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 421. Բողոքի ձևը և բովանդակությունը

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը կազմվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Բողոքը պետք է լինի ընթեռնելի:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման բողոքում պետք է նշվեն`

1) այն դատարանի անվանումը, որին բողոքը հասցեագրվում է,

2) բողոք բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները,

3) դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը,

4) դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը և հիմնավորումը, թե ինչու է այն հիմք դատական ակտի վերանայման համար,

5) բողոք բերող անձի պահանջը,

6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

3. Բողոքին կցվում են`

1) ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթուղթ, եթե այն առկա չէ դատական գործում, և բողոքը ստորագրել է ներկայացուցիչը.

2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող ապացույցներ.

3) իրավահաջորդության փաստը հավաստող փաստաթուղթ, եթե բողոքը ներկայացվում է գործին մասնակցող անձի իրավահաջորդի կողմից.

4) բողոք ներկայացնելու ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, եթե բողոքը ներկայացվել է սույն օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետի խախտմամբ.

5) բողոքը դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույց, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքը բերվում է Վճռաբեկ դատարանի դատական ակտի դեմ.

6) բողոքը և կից փաստաթղթերը գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու կամ նրանց հանձնելու մասին ապացույցներ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված, ինչպես նաև բողոք բերող անձի այլ միջնորդությունները կարող են ներկայացվել նաև բողոքում ներառվելու ձևով:

5. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։