Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-27-ից մինչև 2019-08-04։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 19 · ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 184. Հաշտարարության և հաշտարարի նշանակումը

գործել է մինչև 2019-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 184. Հաշտարարության և հաշտարարի նշանակումը

1. Առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանը վարույթի ցանկացած փուլում կողմերին հաշտեցնելու նպատակով նրանց համաձայնությամբ կամ միջնորդությամբ իրավունք ունի նշանակելու արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց:

2. Եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մեկ անգամ կարող է նշանակել մինչև 4 ժամ անվճար հաշտարարություն:

3. Հաշտարարություն կարող է նշանակվել ինչպես ամբողջ դատական վեճով, այնպես էլ ինքնուրույն պահանջի մասով, եթե այդ մասի առանձին լուծումը հնարավոր է հաշտարարության միջոցով:

4. Հաշտարարություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որտեղ նշվում են գործին մասնակցող անձինք, կողմերի միջև առկա վեճի բնույթը, պահանջները, հաշտարարության ժամկետները, արտոնագրված հաշտարարի անունը, այլ անհրաժեշտ տվյալներ, հաջորդ դատական նիստի ժամանակը և վայրը:

5. Դատարանը նշանակում է կողմերի ընտրած արտոնագրված հաշտարարին, իսկ այն դեպքում, երբ կողմերը չեն ընտրում արտոնագրված հաշտարար, կամ հաշտարարություն նշանակվում է դատարանի նախաձեռնությամբ, ապա հաշտարարին նշանակում է դատարանը: Արտոնագրված հաշտարարը նշանակվում է համապատասխան ոլորտի հաշտարարների ցանկից՝ ըստ ազգանվան այբբենական հերթականության` արտոնագրված հաշտարարի մասնագիտացման և ծանրաբեռնվածության աստիճանին համապատասխան։ Ամենաքիչ ծանրաբեռնվածություն ունեցող արտոնագրված հաշտարարը, եթե ունի վիճելի իրավահարաբերության համապատասխան ոլորտի մասնագիտացում,ապա ընտրվում է անկախ ազգանվան այբբենական հաջորդականությունից։

6. Հաշտարարություն նշանակելու մասին որոշումը 10-օրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։