Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 18 · (գլուխը խմբ. 05.05.21 ՀՕ-187-Ն)

Հոդված 118. Գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 118. Գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը

1. Վարչական դատարանը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում գրավոր ընթացակարգը կարող է կիրառվել նաև մինչև գործով դատաքննություն նշանակելը առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների մեջ նշվում է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը: Վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել դատական ակտի հրապարակման օրը: Սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը փոփոխելիս պետք է պահպանվի սույն օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների հետ մեկտեղ դատավարության մասնակցին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին: Դատարանի կողմից սույն մասով նախատեսված գործողությունները սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով կատարելը բավարար է սույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար:

(118-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-583-Ն, փոփ., լրաց. 02.05.24 ՀՕ-220-Ն, փոփ. 04.12.24 ՀՕ-489-Ն)

(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(04.12.24 ՀՕ-489-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։