ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 31.7 · (գլուխը լրաց. 12.04.22 ՀՕ-97-Ն)
Հոդված 222.20. Հարկային մարմինների կողմից տեղեկատվության փոխանակման վերաբերյալ գործերը
Հոդված 222.20. Հարկային մարմինների կողմից տեղեկատվության փոխանակման վերաբերյալ գործերը
1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկման նպատակով գաղտնի տեղեկություն ստանալու համար հարկային մարմնի դիմումի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները: