Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 31.4 · (գլուխը լրաց. 25.03.20 ՀՕ-208-Ն)

Հոդված 222.12. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու որոշման վերաբերյալ գործերը և դրանց քննության ընթացակարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 222.12. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու որոշման վերաբերյալ գործերը և դրանց քննության ընթացակարգը

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի 31.2-րդ գլխով նախատեսված կանոնները՝ սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ:

2. Սույն հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել այն անձը, որի վերաբերյալ կայացվել է իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշում:

3. Հայցը կարող է վարչական դատարան ներկայացվել Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումը ստանալու պահից հնգօրյա ժամկետում:

4. Սույն հոդվածով նախատեսված գործերով դիմումը, ի թիվ սույն օրենսգրքի 222.5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված պահանջների, պետք է բովանդակի հիմնավորումներ առ այն, որ Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումն իրավաչափ չէ: Դիմումին կցվում է Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումը:

5. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում և լուծում է միանձնյա։

6. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.

1) Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ թողնելու մասին.

2) Հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։