Հոդված 222.15. Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործերի քննության կարգը և ժամկետները
Հոդված 222.15. Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործերի քննության կարգը և ժամկետները
1. Սույն գլխով նախատեսված գործերի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
2. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը վարչական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
3. Սույն գլխով նախատեսված գործերի բանավոր քննության դեպքում դատարանը կարող է թույլատրել դիմողին մասնակցելու դատական նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, եթե դատական նիստերի դահլիճում տեղադրված է նման հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ: Տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ չի կարող իրականացվել առերես հարցաքննություն:
4. Սույն գլխով նախատեսված գործերը քննվում են դիմումը վարույթ ընդունելու պահից տասնօրյա ժամկետում:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` ևս տասը օրով: