ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 31.2 · (գլուխը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն)
Հոդված 222.3. Վարչական դատարան դիմելու իրավունքը
Հոդված 222.3. Վարչական դատարան դիմելու իրավունքը
1. Սույն օրենսգրքի 222.2-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը, որի վերաբերյալ ընդունվել է համապատասխան եզրակացությունը, եթե վիճարկում է Հանձնաժողովի կողմից հաստատված փաստերը։
(222.3-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն)
(հոդվածը 06.05.26 ՀՕ-220-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
(06.05.26 ՀՕ-220-Ն օրենքն ունի անցումային դրույթ)