Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 27 · ՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 201. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 201. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը

1. Վարչական դատարանին ընդդատյա են հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը.

1) հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին համայնքի ղեկավարի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.

2) հավաքն արգելելու մասին համայնքի ղեկավարի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.

3) հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։