ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 11.1 · (գլուխը լրաց. 22.12.23 ՀՕ-12-Ն)
Հոդված 64.11. Գործի քննության հետ կապված վճարումների առանձնահատկությունները
Հոդված 64.11. Գործի քննության հետ կապված վճարումների առանձնահատկությունները
1. Պետական տուրքը համարվում է վճարված, և պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը համարվում է ներկայացված, եթե պետական տուրքը վճարվել է Համակարգի միջոցով, կամ գործը քննող դատարանը Համակարգի միջոցով կարող է հավաստիանալ, որ վճարումը կատարված է։
2. Դատական ակտով բռնագանձման ենթակա գումարները (այդ թվում՝ դատական ծախսերը և դատական տուգանքները) համարվում են վճարված սույն հոդվածով սահմանված կանոններով։
(64.11-րդ հոդվածը փոփ. 04.03.26 ՀՕ-57-Ն)
(04.03.26 ՀՕ-57-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)