ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
Հոդված 45. Գրավոր ապացույցի հետազոտումը
Հոդված 45. Գրավոր ապացույցի հետազոտումը
1. Գրավոր ապացույցի բովանդակությունը հետազոտվում է դատական նիստում։ Դրանից հետո կողմերը կարող են բացատրություններ տալ այդ ապացույցի վերաբերյալ։
2. Գրավոր ապացույցներն անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել նաև վկաներին և փորձագետներին։