ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 19 · ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 119. Արագացված դատաքննության հիմքերը
Հոդված 119. Արագացված դատաքննության հիմքերը
1. Արագացված դատաքննություն կիրառվում է այն դեպքերում, երբ`
1) դիմում է ներկայացվել ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ.
2) հայցն ակնհայտ հիմնավոր է.
3) հայցն ակնհայտ անհիմն է.
4) հայցվորը (դիմողը) դատարան է դիմել ոչ ճիշտ հայցատեսակով, և ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինելու վերաբերյալ վարչական դատարանի մատնանշումից հետո հայցվորը (դիմողը) այն չի փոխարինել պատշաճ հայցատեսակով:
(119-րդ հոդվածը լրաց. 04.03.26 ՀՕ-57-Ն)
(04.03.26 ՀՕ-57-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)