Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 26.1 · (գլուխը լրաց. 11.02.26 ՀՕ-30-Ն)

Հոդված 200.3. Վարչական դատարան դիմելու ժամկետները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 200.3. Վարչական դատարան դիմելու ժամկետները

1. Սույն գլխով նախատեսված գործերով ֆիզիկական և իրավաբանական անձինք վարչական դատարան կարող են դիմել գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

2. Սույն գլխով նախատեսված գործերով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում։ Բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, իսկ դրանց դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։