ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 29 · ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 214. Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի հարուցումը
Հոդված 214. Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի հարուցումը
1. Վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերը հարուցվում են Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված անձանց հայցադիմումով։
2. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցադիմումը դատարան է ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված ժամկետում: