Հոդված 64.8. Դատավարական փաստաթղթերի ստորագրման հետ կապված առանձնահատկությունները
Հոդված 64.8. Դատավարական փաստաթղթերի ստորագրման հետ կապված առանձնահատկությունները
1. Դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողի կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է ներկայացնողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, և ներկայացվել է Համակարգի միջոցով ներկայացնողի կողմից։
2. Համատեղ ստորագրված դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողների կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է ներկայացնողների էլեկտրոնային թվային ստորագրություններով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, և ներկայացվել է Համակարգի միջոցով ներկայացնողներից որևէ մեկի կողմից։
3. Դատավորի կայացրած դատական ակտը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված և կնքված նաև այն դեպքերում, երբ դատական ակտը կազմվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, և վավերացվել է այն կազմող դատավորի էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։
4. Դատարանի կոլեգիալ կազմի կայացրած դատական ակտը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված և կնքված նաև այն դեպքերում, երբ դատական ակտը կազմվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, և վավերացվել է այն կազմող դատավորների էլեկտրոնային թվային ստորագրություններով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։
5. Հատուկ կարծիքը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված և կնքված նաև այն դեպքերում, երբ այն կազմվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, և վավերացվել է այն կազմող դատավորի էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։