Հոդված 128. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, հավասարապես նաև տրանսպորտային միջոցների վարորդների կողմից առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը կամ տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, հավասարապես նաև տրանսպորտային միջոցների վարորդների կողմից առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկից մինչև տասնապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցներին, բեռներին, ճանապարհներին, ճանապարհային և մյուս կառուցվածքներին կամ այլ գույքի վնաս հասցրած այդ նույն խախտումները`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Ծանոթագրություն.
Այլ փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, ուղեգիրը կամ երթուղային թերթը (բացառությամբ ոչ պետական տրանսպորտային միջոցների), սահմանված կարգով հաստատված լիազորագիրը (տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ բացակայության դեպքում):
(128-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)