ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 30 · ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 322. Մանր խուլիգանություն կատարելու համար նշանակված ուղղիչ աշխատանքներից խուսափելու հետևանքները
Հոդված 322. Մանր խուլիգանություն կատարելու համար նշանակված ուղղիչ աշխատանքներից խուսափելու հետևանքները
Եթե անձը խուսափում է մանր խուլիգանություն կատարելու համար նշանակված ուղղիչ աշխատանքները կրելուց, ապա ժողովրդական դատավորի որոշմամբ ուղղիչ աշխատանքների չկրած ժամկետը կարող է փոխարինվել տուգանքով` տասից մինչև հիսուն դրամով կամ վարչական կալանքով` ուղղիչ աշխատանքների երեք օրվա դիմաց կալանքի մեկ օրվա հաշվով, բայց տասնհինգ օրվանից ոչ ավելի: