Հոդված 165.9. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտումները
Հոդված 165.9. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտումները
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և վերահսկվող անձանց) պաշտոնատար անձանց կողմից այդ օրենքներով և իրավական ակտերով սահմանված տեղեկությունները կամ հաշվետվությունները չներկայացնելը կամ ոչ պատշաճ ներկայացնելը, այն է` սահմանված ժամկետներում կամ ամբողջ ծավալով կամ ոչ սահմանված ձևով ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(165.9 հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-19-Ն)