Հոդված 224. Ներքին գործերի մարմինները (միլիցիա)
Հոդված 224. Ներքին գործերի մարմինները (միլիցիա)
Ներքին գործերի մարմինները քննում են սույն օրենսգրքի 115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 116-118 և 135 հոդվածներով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 137 հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 138 հոդվածով, (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարված խախտումների), 139, 140, 167, 172, 172.1, 174.2և 175 հոդվածներով, 178 հոդվածի երկրորդ մասով, 200, 201 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Ներքին գործերի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) սույն օրենսգրքի 44 հոդվածով, 115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 116-118, 135 հոդվածներով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 137 հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 138 հոդվածով (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարված խախտումների), 139, 167, 172, 174, 174.2, 175 հոդվածներով, 178 հոդվածի երկրորդ մասով, 200 հոդվածով, 201 հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ներքին գործերի մարմինների պետերը և նրանց տեղակալները, իսկ սույն օրենսգրքի 201 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով նախատեսված իրավախախտումների համար` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժինների (վարչությունների) պետերը կամ պետերի տեղակալները:
սույն օրենսգրքի 172.1 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժինների (վարչությունների), տրանսպորտում ներքին գործերի մարմինների պետերը կամ պետերի տեղակալները, ինչպես նաև ներքին գործերի մարմինների սիստեմում եղած միլիցիայի բաժանմունքների պետերը.
սույն օրենսգրքի 174, 174.2 և 175 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար (բացառությամբ վարչական կալանքի), բացի դրանից` տրանսպորտում ներքին գործերի մարմինների, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժիններին (վարչություններին) հավասարեցված ներքին գործերի մյուս մարմինների պետերը կամ պետերի տեղակալները, ինչպես նաև ներքին գործերի մարմինների սիստեմում եղած միլիցիայի բաժանմունքների պետերը.
2) սույն օրենսգրքի 124 հոդվածի երկրորդ մասով, 124.1, 125-129 հոդվածներով, 131 հոդվածի երկրորդ մասով 132, 133 հոդվածներով, 134 հոդվածով (վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ), 134.1, 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` պետական ավտոմոբիլային տեսչության բաժանմունքի (բաժնի, վարչության) պետը կամ պետի տեղակալը, իսկ պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի ներքին գործերի բաժնում պետական ավտոմոբիլային տեսչության բաժանմունք (բաժին) չլինելու դեպքում` ներքին գործերի բաժնի պետը կամ պետի տեղակալը: Այդպիսի գործերի քննությանը կարող են մասնակցել աշխատավորական կոլեկտիվների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները.
3) սույն օրենսգրքի 123 հոդվածով, 124 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 125 հոդվածի առաջին մասով, 127 հոդվածի երրորդ մասով, 128 հոդվածի առաջին մասով, 131 հոդվածով, 132 հոդվածի առաջին մասով և 140 հոդվածի երկրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, պետական ավտոմոբիլային տեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով.
ճանապարհապարեկային ծառայության տեսուչները և ճանապարհային երթևեկության կանոնների և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող այլ նորմատիվների պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մյուս տեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:
(224-րդ հոդվածը փոփ. 25.06.86, 30.09.87, 10.03.90, 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, 03.12.96 ՀՕ-102, 24.12.04 ՀՕ-68-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն)