ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 21 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 268. Տուժողը
Հոդված 268. Տուժողը
Տուժող համարվում է այն անձը, որին վարչական իրավախախտման հետևանքով բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս է պատճառվել:
Տուժողն իրավունք ունի ծանոթանալու գործի բոլոր նյութերին, միջնորդություններ հարուցելու, վարչական իրավախախտման գործով կայացված որոշման դեմ գանգատ բերելու:
Տուժողը կարող է հարցաքննվել որպես վկա սույն օրենսգրքի 271 հոդվածին համապատասխան: