ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 165.3. Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի կամ դրանց սերտիֆիկատների ձևավորման և պատրաստման միասնական ստանդարտներին չհամապատասխանող արժեթղթեր թողարկելը
Հոդված 165.3. Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի կամ դրանց սերտիֆիկատների ձևավորման և պատրաստման միասնական ստանդարտներին չհամապատասխանող արժեթղթեր թողարկելը
Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի կամ դրանց սերտիֆիկատների ձևավորման և պատրաստման միասնական ստանդարտներին չհամապատասխանող արժեթղթեր թողարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Նույն գործողությունը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(165.3 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102)