Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-11-26-ից մինչև 2005-12-16։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 30 · ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 320. Ուղղիչ աշխատանքները կրելու ժամկետը

գործել է մինչև 2005-12-16Բացել ARLIS-ում

Հոդված 320. Ուղղիչ աշխատանքները կրելու ժամկետը

Ուղղիչ աշխատանքների կրումը հաշվվում է այն ժամանակով, որի ընթացքում խախտողն աշխատել է, և նրա վաստակից պահում է կատարվել:

Խախտողի աշխատած օրերի թիվը պակաս չպետք է լինի գործի վերաբերյալ որոշմամբ սահմանված տույժի օրացուցային ժամկետին համընկնող աշխատանքային օրերի թվից: Եթե խախտողը չի աշխատել նշված քանակի աշխատանքային օրերը և չկան չաշխատած օրերը տույժի ժամկետի մեջ հաշվարկելու հիմքեր, ուղղիչ աշխատանքների կրումը շարունակվում է քանի դեռ խախտողը լրիվ չի աշխատել սահմանված քանակի աշխատանքային օրերը:

Տույժը կրելու ժամկետի մեջ հաշվվում է այն ժամանակը, որի ընթացքում խախտողը չի աշխատել հարգելի պատճառներով և օրենքին համապատասխան նրան աշխատավարձ է վճարվել: Այդ ժամկետի մեջ հաշվվում է նաև հիվանդության ժամանակը, հիվանդին խնամելու համար հատկացված ժամանակը և հղիության ու ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակը: Հարբածությամբ կամ հարբածության հետ կապված գործողություններով առաջացած հիվանդության ժամանակը ուղղիչ աշխատանքները կրելու ժամկետի մեջ չի հաշվվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։