ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 186. Արգելված առարկաների հանձնումը ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում, քննչական մեկուսարաններում, դաստիարակչական-աշխատանքային, բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անձանց

Ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում, քննչական մեկուսարաններում, դաստիարակչական-աշխատանքային, բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անձանց ոգելից խմիչքներ, դեղանյութեր և թմրեցուցիչ ներգործություն ունեցող այլ նյութեր, ինչպես նաև հանձնելու համար արգելված այլ առարկաներ զննությունից թաքուն հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև դրա լրիվ չափը` արգելված առարկաների բռնագրավմամբ:
(186-րդ հոդվածը խմբ. 25.12.87, 02.09.93 ՀՕ-79)