Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-11-26-ից մինչև 2005-12-16։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 144. Ճանապարհների, երկաթուղային գծանցների և ճանապարհային մյուս կառույցների անվտանգության և շահագործման կանոնները խախտելը

գործել է մինչև 2005-12-16Բացել ARLIS-ում

Հոդված 144. Ճանապարհների, երկաթուղային գծանցների և ճանապարհային մյուս կառույցների անվտանգության և շահագործման կանոնները խախտելը

Ճանապարհները, երկաթուղագծերի անցատեղերը և ճանապարհային մյուս կառուցվածքները երթևեկության համար անվտանգ վիճակում պահելու կանոնները խախտելը կամ երթևեկությունը ճանապարհների առանձին տեղամասերում ժամանակին արգելելու կամ սահմանափակելու համար միջոցներ չձեռնարկելը, երբ դրանցից օգտվելը սպառնում է երթևեկության անվտանգությանը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:

(144-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։