ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 165.7. Արժեթղթեր թողարկողի կողմից մինչև դրանց թողարկման ազդագրի` օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը արժեթղթեր գովազդելը
Հոդված 165.7. Արժեթղթեր թողարկողի կողմից մինչև դրանց թողարկման ազդագրի` օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը արժեթղթեր գովազդելը
Արժեթղթեր թողարկողի կողմից մինչև դրանց թողարկման ազդագրի` օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը արժեթղթեր գովազդելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով:
Նույն գործողությունը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութապատիկի չափով:
(165.7 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102)