Հոդված 134. Շահադիտական նպատակով պետական տրանսպորտային միջոցներ, մեքենաներ կամ մեխանիզմներ օգտագործելը: Չսահմանված տեղերում տրանսպորտային միջոցներ պահելը
Հոդված 134. Շահադիտական նպատակով պետական տրանսպորտային միջոցներ, մեքենաներ կամ մեխանիզմներ օգտագործելը: Չսահմանված տեղերում տրանսպորտային միջոցներ պահելը
Պետական ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները, մեքենաները կամ մեխանիզմները շահադիտական նպատակով ինքնագլուխ օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառապատիկից մինչև ութապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով:
Պետական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները դրանց համար սահմանված կարնատեղերից դուրս աշխատաժամանակից հետո պահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցները պահելու և օգտագործելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկի չափով:
(134-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)