Հոդված 124.4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը
Հոդված 124.4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը
Բնակավայրերից դուրս երթևեկության սահմանված արագությունը գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում`
11-20 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,
21-30 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով,
31-40 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,
41 կմ/ժ և ավելի` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Բնակավայրերում երթևեկության սահմանված արագությունը գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում`
11-20 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկի չափով,
21-30 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի տասնյոթապատիկի չափով,
31-40 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի քսաներկուապատիկի չափով,
41 կմ/ժ և ավելի` նվազագույն աշխատավարձի երեսներկուապատիկի չափով:
Երթևեկության սահմանված արագությունը ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից գերազանցելը`
11-20 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի տասնհիգապատիկի չափով.
21-30 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով.
31-40 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով.
41 կմ/ժ և ավելի` նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
5. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:
6. Սույն հոդվածի առաջինից երրորդ մասերով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` վեց ամիս ժամանակով:
(124.4 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն)