Հոդված 137.1. Ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը
Հոդված 137.1. Ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը
Առանց միջազգային ճանապարհային թերթի (ուղեգրի), առանց համապատասխան թույլտվության փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փոխադրողների կողմից կաբոտաժային փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման կանոնները, սահմանված երթուղու ուղեգիծը, շարժման ռեժիմը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Միջազգային ոչ կանոնավոր (պատվերով) ուղևորափոխադրումների իրականացման դեպքում պատվեր չձևակերպելը, առանց ուղևորների անվանացուցակի փոխադրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցն առանց այն պետության տարբերանշանի, որտեղ տրանսպորտային միջոցը գրանցված է`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Կանոնավոր միջազգային ավտոբուսային փոխադրումների դեպքում անտոմս երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում փոխադրողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(137.1 հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-237-Ն)