Հոդված 219. Վարչական հանձնաժողովներ
Հոդված 219. Վարչական հանձնաժողովներ
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 45-47, 55 հոդվածներով (խախտումներ, որոնք օգտակար հանածոների հանքավայրերի մշակման պրոցեսում չեն կատարվել), 95 հոդվածով, 107 հոդվածով, 110-110.2 հոդվածներով, 113 հոդվածով, 117 հոդվածի առաջին, երրորդ և չորրորդ մասերով (քաղաքացիական ավիացիայի նախարարությանը չենթարկվող օդանավակայաններում կամ այդպիսի օդանավակայանների շրջանում կատարված խախտումների համար), 134 և 134.1 հոդվածներով, 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141-144, 146, 149-151, 153-156, 160, 171, 173, 176 հոդվածներով, 177, 178 հոդվածներով (բացի անչափահասների ծնողների կամ նրանց փոխարինող անձանց վերաբերյալ գործերից) և 179.1, 181, 183, 184, 186, 190-193, 195-197, 199, 204, 205, 205.1, 205.2, 205.3, 206, 208-212 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 46 հոդվածով, 95 հոդվածով, 101 հոդվածով (երբ իրավախախտումը կատարվել է քաղաքացու կողմից), 107, 110, 113, 134 և 134.1 հոդվածներով, 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141, 142, 146, 149, 150, 153-156, 162.1, 171, 173, 175 հոդվածներով, 177, 178 հոդվածներով (բացի անչափահասների ծնողների և նրանց փոխարինող անձանց վերաբերյալ գործերից) և 183, 184, 186, 190-193, 204, 205, հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են նաև այն իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնց համար վարչական պատասխանատվություն է սահմանվում սույն օրենսգրքի 5 հոդվածին համապատասխան:
(219-րդ հոդվածը փոփ. 25.06.86, 06.04.88, 10.03.90, 11.05.92, 14.06.94 ՀՕ-105, 25.05.95 ՀՕ-139, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 28.04.98 ՀՕ-212, 10.10.00 ՀՕ-96, 23.10.02 ՀՕ-438-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.02 ՀՕ-496-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.12.04 ՀՕ-174-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.11.06 ՀՕ-228-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն)