Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-01-05։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 13 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 179. Մոլեխաղերը, գուշակությունը հասարակական վայրերում

գործել է մինչև 2008-01-05Բացել ARLIS-ում

Հոդված 179. Մոլեխաղերը, գուշակությունը հասարակական վայրերում

Դրամով, առարկաներով և այլ արժեքներով մոլեխաղերին (թղթախաղ, զառախաղ, պտուտախաղ, «մատնոց» և այլն) մասնակցելը, ինչպես նաև սպորտային և այլ մրցումներում մասնավոր անձանց կողմից խաղագումար ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը` խաղային պիտույքների, ինչպես նաև խաղագումար հանդիսացող դրամի, առարկաների և այլ արժեքների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով` խաղային պիտույքների, ինչպես նաև խաղագումար հանդիսացող դրամի, առարկաների և այլ արժեքների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Մոլեխաղեր կազմակերպելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև երկու հարյուր հիսուն տոկոսի չափով խաղային պիտույքների, ինչպես նաև խաղագումար հանդիսացող դրամի, առարկաների և այլ արժեքների բռնագրավմամբ:

(179-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, վերացվել է 10.10.00 ՀՕ-96)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։