Հոդված 224. Ներքին գործերի մարմինները (միլիցիա)
Հոդված 224. Ներքին գործերի մարմինները (միլիցիա)
Ներքին գործերի մարմինները քննում են սույն օրենսգրքի 115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 116-118 և 135 հոդվածներով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 137 հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 138 հոդվածով, (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարված խախտումների), 139, 140, 167, 172, 172.1, 174.2և 175 հոդվածներով, 178 հոդվածի երկրորդ մասով, 200, 201 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Ներքին գործերի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) սույն օրենսգրքի 44 հոդվածով, 115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 116-118, 135 հոդվածներով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 137 հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 138 հոդվածով (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարված խախտումների), 139, 167, 172, 174, 174.2, 175 հոդվածներով, 178 հոդվածի երկրորդ մասով, 200 հոդվածով, 201 հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ներքին գործերի մարմինների պետերը և նրանց տեղակալները, իսկ սույն օրենսգրքի 201 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով նախատեսված իրավախախտումների համար` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժինների (վարչությունների) պետերը կամ պետերի տեղակալները:
սույն օրենսգրքի 172.1 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժինների (վարչությունների), տրանսպորտում ներքին գործերի մարմինների պետերը կամ պետերի տեղակալները, ինչպես նաև ներքին գործերի մարմինների սիստեմում եղած միլիցիայի բաժանմունքների պետերը.
սույն օրենսգրքի 174, 174.2 և 175 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար, բացի դրանից` տրանսպորտում ներքին գործերի մարմինների, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժիններին (վարչություններին) հավասարեցված ներքին գործերի մյուս մարմինների պետերը կամ պետերի տեղակալները, ինչպես նաև ներքին գործերի մարմինների սիստեմում եղած միլիցիայի բաժանմունքների պետերը.
2) սույն օրենսգրքի 123, 123.1, 123.2, 123.3, 123.4, 123.5, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.5, 124.6, 125, 126, 128, 129, 131, 132, 133, 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` Ճանապարհային ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետը, պետի տեղակալը, ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները.
3) սույն օրենսգրքի 123, 123.1, 123.2, 123.3 հոդվածներով, 123.4 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 123.5, 124 (բացառությամբ երեսունյոթերորդ և երեսունութերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 124.1, 124.2, 125, 128, 129, 131, 132, 133 և 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհապարեկային ծառայության տեսուչները:
(3-րդ մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-73-Ն)
(224-րդ հոդվածը փոփ. 25.06.86, 30.09.87, 10.03.90, 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, 03.12.96 ՀՕ-102, 24.12.04 ՀՕ-68-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-26-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-32-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն)