ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 6 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 53. Գույքի մանր հափշտակում
Հոդված 53. Գույքի մանր հափշտակում
Գույքի մանր հափշտակումը յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման կամ խարդախության միջոցով`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև եռապատիկը:
Ծանոթագրություն. - սույն հոդվածում նախատեսված մանր հափշտակության չափն է` իրավախախտումը կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկ չափը չգերազանցող գումարը (արժեքը):
(53-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, լրաց. 09.06.97 ՀՕ-119, փոփ. 19.06.98 ՀՕ-231, 07.03.01 ՀՕ-156)